Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ABC News-ի «World News Tonight» հաղորդավար Դեյվիդ Մյուիրին տված բացառիկ հարցազրույցում հերթական անգամ մերժել է Գազայում կրակի դադարեցման գաղափարը, քանի դեռ պատանդները չեն ազատվել, ինչպես նաև անդրադարձել է Գազայի ապագային պատերազմից հետո:
Աղբյուրը նշում է, որ Ջո Բայդենը և վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները ճնշում են գործադրել Իսրայելի վրա՝ մարտական գործողությունների ժամանակավոր «մարդասիրական» դադարների համար, որպեսզի ավելի շատ օգնություն կարողանա մուտք գործել Գազա: Բայդենն ու Նեթանյահուն այդ հարցը քննարկել են դեռ երկուշաբթի օրը, ըստ Սպիտակ տան, թեև ակնհայտ համաձայնություն ձեռք չի բերվել:
«Իրենց առաջարկածը հումանիտար դադար է, դադար չի՞ լինելու»,- հարցին ի պատասխան՝ Նեթանյահուն ասել է․
«Դե, Գազայում կրակի դադարեցում, ընդհանուր զինադադար չի լինի առանց մեր պատանդների ազատ արձակման։ Ինչ վերաբերում է տակտիկական փոքր դադարներին, մեկ ժամ այստեղ, մեկ ժամ այնտեղ, մենք դրանք նախկինում ունեցել ենք, ենթադրում եմ, որ կստուգենք հանգամանքները, որպեսզի կարողանանք մարդասիրական ապրանքներ մտցնել, կամ որ պատանդները դուրս գան: Բայց ես չեմ կարծում, որ կլինի ընդհանուր հրադադար։ Կարծում եմ, որ դա կխանգարի պատերազմին: Դա կխանգարի պատանդներին դուրս բերելու մեր ջանքերին, քանի որ միակ բանը, որն աշխատում է ՀԱՄԱՍ-ի հանցագործների վրա, դա ռազմական ճնշումն է, որը մենք գործադրում ենք»:
Հաղորդավարի հարցին՝ արդյո՞ք հրադադար կլինի, եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնի պատանդների ազատ արձակմանը, Նեթանյահուն պատասխանել է․ «Այդ նպատակով կրակի դադարեցում կլինի»։