Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը։ Ըստ ԱՊԱ գործակալության տարածած տեղեկատվության` Վագիֆ Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Նշենք, որ ավելի վաղ ելույթ ունեցած դատախազը պահանջել էր հենց 15 տարվա ազատազրկում Խաչատրյանի համար։ Նրա փաստաբանն իր ճառում խնդրել էր արդարացնել պաշտպանյալին։ Ինքը՝ Վագիֆ Խաչատրյանը իրեն մեղավոր չի համարում ադրբեջանական կողմի առաջադրած շինծու մեղադրանքներում։
Վագիֆ Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
16:26, 07 նոյեմբեր 2023