Ադրբեջանական «Ազերթաջ» լրատվականը հրապարակել է Վագիֆ Խաչատրյանի եզրափակիչ ելույթը Բաքվի ռազմական դատարանում։
Ելությում Խաչատրյանը նշել է․
«Գնում էի Երևան սրտի վիրահատության։ Ինձ ձերբակալեցին ոչ թե որպես ահաբեկիչ, այլ հասարակ, պատարացի գյուղացի, Պատարա գյուղի բնակիչ։ Ես անմեղ մարդ եմ։ Ես այնտեղ չեմ մասնակցել, չեմ եղել, ես կարող եմ ցուցմունքներ տալ, որ այդ մարդիկ ինձ այդտեղ չեն տեսել և չէին կարող տեսնել, ես այդ մարդը չեմ, որ այնտեղ եղել է։ Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ եղել այդ գյուղացիների հետ։ Տալիս են ցուցմունք, որ ինձ տեսել են կռվի դաշտում ամբողջ գյուղի տարածքով մեկ, մարդիկ զենքը ձեռքներին ինձ տեսնում են, չեն կրակում, ասում եմ ինչու ինձ չես կրակել, այդ մասին չի խոսվում։ Այդպես 7-8 հոգի զենքը ձեռքներին ինձ չեն կրակում։ Ես այստեղ կանգնած, մարդիկ այնտեղից գալիս են, ինձ չեն ճանաչում։ Բայց երկու րոպեից հետո այս մարդուն այնտեղ տեսա։
Հարգելի պարոն դատավոր, ես անմեղ մարդ եմ, ես չեմ մասնակցել այդ կռիվներին։ Ես կարող եմ, կան այդպիսի սարքավորումներ, որոնք մարդու կեղծությունը և սուտ ասելը որոշում են։ Այդ ցուցմունք տվող մեքենաներով ցուցմունք տամ, որ այդտեղ չեմ եղել»։