Չնայած իրենց ցանկացած կեղծ մեղադրանքի հստակ մերժմանը, Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչը «դատապարտվեց» 15 տարվա ազատազրկման՝ Բաքվում մեկամսյա կեղծ «դատավարություն» շոուից հետո։ Այս մասին X-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Նա մեջբերել է Վագիֆ Խաչատրյանի հայտարարությունը՝ «Ես անմեղ եմ»:
Նշենք, որ Բաքվում այսօր ավարտվեց ադրբեջանցիների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործը, որով նա դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։