ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգված է, որ ATACMS հեռահար հրթիռները չեն օգնի Կիևին փոխել ուժերի հավասարակշռությունը մարտի դաշտում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Բայդենը մտավախություն ունի, որ այդ հրթիռներն «այնքան կարևոր չեն լինի» Ուկրաինայի զինված ուժերի համար՝ հաշվի առնելով, որ «ռուսներն իրենց ինքնաթիռները տեղակայում են այդ զենքի շառավղից դուրս»:
The New York Times-ը շեշտում է, որ Սպիտակ տան ղեկավարն այժմ ստիպված է «զսպել հոգնածությունն ու դժգոհությունը Ուկրաինայում մարտերի ընթացքից, որն առաջացել է այն զգացումից, որ միլիարդավոր դոլարների ամերիկյան օգնությունն ապարդյուն է ծախսվել»։