Գոհար Ավետիսյանը Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով իր հարսանեկան դիմահարդարումը։ Նրա հրապարակումը Մելաձեի «Красиво» երգի ներքո է, որտեղ ասվում է՝ «Դու գեղեցիկ կերպով մտար իմ մեղսավոր կյանք»։
«Ինչպես մտա, այնպես էլ դուրս եկա՝ կարևորը գեղեցիկ։ Երբ լսեցի այս երգը, հասկացա, որ այն իդեալական կերպով փոխանցում է այն միտքը, որ ոչ բոլոր հարսանիքներն ու միություններն են ուրախ ավարտ ունենում»։
Նշենք, որ Գոհար Ավետիսյանը երկու անգամ ամուսնացած է եղել, ունի մեկ որդի։