Հետևեք մեզ։

Երասխի ճանապարհին վթար է տեղի ունեցել․ վիրավորներն ընտանիքի 6 անդամներն են. Shamshyan.com

20:51, 07 նոյեմբեր 2023
Երասխի ճանապարհին վթար է տեղի ունեցել․ վիրավորներն ընտանիքի 6 անդամներն են. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 20:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Mercedes ու Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
 

Կայքը հայտնում է վիրավորները  ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը, նրանց 2 անչափահաս երեխաները և երեխաների տատն ու պապը, Ford Transit -ն էլ բարձած է եղել ապրանքով։