Գազայի հատված 526 բեռնատարներ մարդասիրական օգնություն են տեղափոխել Ռաֆահի անցակետով, սակայն բեռների մեջ վառելիք չի եղել։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«526 բեռնատարներ Գազա են մտել Ռաֆահով, սակայն հիշեցնում ենք, որ վառելիքը դեռ Գազա չի հասել»,- ասել է նա։