Պաղեստինի ղեկավար Աբբասի աշխատակազմի աղբյուրը հերքել է նրա ավտոշարասյան գնդակոծման մասին թուրքական Յենի Շաֆակի լուրը, թե իբր հարձակում են գործել ղեկավարի վրա։ Աբբասը լիովին առողջ է և աշխատում է Ռամալլայի իր գրասենյակում, ասել է աղբյուրը։
Կադրերը, որոնք թուրքական ԶԼՄ-ները ներկայացրել են որպես Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի դեմ մահափորձ, իրականում նկարահանվել են Ռամալլայի մերձակայքում գտնվող Ջալազուն ճամբարում տեղի ունեցած բախումների ժամանակ, որտեղ տեղի է ունեցել պաղեստինյան ինքնավարության իրավապահ ուժերի կողմից թմրանյութերի առևտրով զբաղվողներին ձերբակալելու գործողությունը, գրում է Rybar-ը։ Անվտանգության վեց աշխատակից վիրավորվել է, որոնցից մեկի վիճակը ծանր է։