Հետևեք մեզ։

Հաղարծին վանական համալիրի հարակից անտառում երեկվանից բռնկված հրդեհի մարման աշխատանքները դադարեցվել են՝ մթության և բարդ ռելիեֆի պատճառով

23:11, 07 նոյեմբեր 2023
Հաղարծին վանական համալիրի հարակից անտառում երեկվանից բռնկված հրդեհի մարման աշխատանքները դադարեցվել են՝ մթության և բարդ ռելիեֆի պատճառով

Այսօր, ժամը 19:17-ին, մթության և բարդ ռելիեֆի պատճառով Հաղարծին  վանական համալիրին հարակից անտառում հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 6-ին Հաղարծին  վանական համալիրին հարակից անտառում հրդեհ է բռնկվել։

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13:30-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։
 
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 10 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 15 և Դիլիջանի ոստիկանության 1 աշխատակից։
 
Ժամը 20:07-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։
 
Նոյեմբերի 7-ին, ժամը 07:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Նոյեմբերի 7-ին, ժամը 15։00 քամու ուժգնության հետևանքով հրդեհը շարունակում է տարածվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծինի տեղամասում։

Ժամը 19:17-ին, մթության և բարդ ռելիեֆի պատճառով Հաղարծին  վանական համալիրին հարակից անտառում հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։