Ադրբեջանցիներն Արցախում շարունակում են ջնջել հայկականը՝ քարից մինչև երկաթ։ Այսօր Արցախ այցելած Ալիևը եղել էր նաև Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, որտեղ գտնվում է հայտնի պատը, որի վրա փակցված էր Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ազատագրված հայկական տարածքներում թշնամու թողած քաղաքացիական ու ռազմական մեքենաների պետհամարանիշները: Ալիևը հրահանգել է քանդել այդ պատը, ադրբեջանցիներն ապամոնտաժում են այն։
Ադրբեջանցիները քանդում են Վանք գյուղի հայտնի՝ պետհամարանիշներով պատը (լուսանկարներ)
23:18, 07 նոյեմբեր 2023