Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռուստաուղերձում ասել է, որ քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ազատել բոլոր պատանդներին, Գազայում կրակի դադարեցում կամ այնտեղ վառելիքի մատակարարում չի լինի։ Հեռուստաուղերձում Բենիամին Նեթանյահուն, ի լրումն պատանդների մասին հայտարարության, կրկնել է մի քանի թեզեր և կետեր, որոնք իրենից քիչ առաջ հայտարարել էր պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ Նեթանյահուն, մասնավորապես, ասել է, որ իսրայելական բանակը գործում է Գազա քաղաքի ներսում։ Բացի այդ, վարչապետն ասել է, որ եթե Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահ» իրանամետ խմբավորումը լայնամասշտաբ պատերազմ սկսի Իսրայելի դեմ, ապա ճակատագրական սխալ կգործի։
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը Գազայից դեպի Իսրայելի տարածք տեղի է ունեցել ուղիղ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 7-ին։