Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում H խմբում «Բարսելոնան» հյուրընկալվել էր Դոնեցկի «Շախտյորին»․ հանդիպումն ավարտվեց 1։0 հաշվով՝ հօգուտ «Շախտյորի»։
Սիկանը 40-րդ րոպեին գրավել է իսպանական ակումբի դարպասը, դա հանդիպման միակ գոլն էր։
Այս խաղից հետո «Բարսան» 9 միավորով շարունակում է գլխավորել H խմբի աղյուսակը, իսկ «Շախտյորը» 6 միավորով 3-րդն է: