ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների տարեկան ժողովին Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս անգամ Մոսկվա չի գնա և չի մասնակցի ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը։