ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթությունը։
ԱՄՆ-ը շարունակում է ջանքեր գործադրել երկու երկրների հարաբերությունները բարելավելու համար»,- ասել է Պատելը։