Հետևեք մեզ։

Դա մի տեղ է, որ հնարավոր չէ լրացնել, որովհետև դա միայն իր տեղն է, մենք կզգանք քո ներկայությունը մեր կողքին, եղբա՛յր. Նիկոլ Փաշինյանը` Մաթևոս Ասատրյանի մասին

11:04, 08 նոյեմբեր 2023
Դա մի տեղ է, որ հնարավոր չէ լրացնել, որովհետև դա միայն իր տեղն է, մենք կզգանք քո ներկայությունը մեր կողքին, եղբա՛յր. Նիկոլ Փաշինյանը` Մաթևոս Ասատրյանի մասին

 

Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Մաթևոս Ասատրյանի վերաբերյալ.

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի մահը ծանր հարված է մեզ համար: Մաթեւոսը մարդ է, ում վրա կարելի է հենվել, վստահ լինելով, որ դժվար պահին նա կլինի իր տեղում, ուրախ պահին էլ կլինի իր տեղում, միշտ կլինի իր տեղում: 

 

Իր տեղում լինելը կախված չէ հանգամանքից: Իր տեղում լինելը կախված է իր տեղի գիտակցումից, իր տեղի նկատմամբ պատասխանատվության եւ սեփականության զգացումից: 

 

Եւ դա մի տեղ է, որ հնարավոր չէ լրացնել, որովհետեւ դա միայն իր տեղն է: Եւ մենք կզգանք քո ներկայությունը մեր կողքին: Ննջիր խաղաղությամբ, Եղբա՛յր»: