Հայաստանը երբեք ոչինչ Ադրբեջանին չի խոստացել, Հայաստանը պատրաստ է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի՝ 1974-1975թթ. քարտեզներով, իսկ այդ քարտեզներով մենք Տավուշի մարզում 7-8 գյուղ ունենք, որոնց վարելահողերն ամբողջովին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Պապոյանի խոսքով՝ սահմանազատման տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ սահմանը կարող է մնալ այն տեսքով, ինչ տեսքով կա։ Մյուս տարբերակով, ըստ Պապոյանի, կարող են լինել ինչ-որ վարելահողեր, որոնք պատկանել են ՀՀ գյուղերին ու պետք է անցնեն Հայաստանին։