Հետևեք մեզ։

«ԱՄՆ-ն սնանկացնում է իր եվրոպական վասալներին, սակայն շարունակում է ուրան գնել Ռուսաստանից»․ Լավրով

13:11, 08 նոյեմբեր 2023
«ԱՄՆ-ն սնանկացնում է իր եվրոպական վասալներին, սակայն շարունակում է ուրան գնել Ռուսաստանից»․ Լավրով

Միացյալ Նահանգները սնանկացնում է իր եվրոպական վասալներին, սակայն շարունակում է ուրան գնել Ռուսաստանից: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

 

«Վաշինգտոնը, ըստ էության, կործանում է իր եվրոպացի վասալներին և թույլ է տալիս իր ռազմարդյունաբերական համալիրին փող աշխատել», - ասել է նա։

 

«Նա շարունակում է պարտադրել ամերիկյան թանկարժեք հեղուկ բնական գազը Եվրամիությանը, և իր եսասիրական օրենքներով եվրոպական ընկերություններին ստիպում է. ձեռնարկությունները տեղափոխել արտասահման, որտեղ բազայի ծախսերն ավելի ցածր են, և ԵՄ-ին ստիպելով հրաժարվել ամեն ռուսականից, Վաշինգտոնը շարունակում է ուրան և այլ կարևոր նյութեր գնել Ռուսաստանից»,- ասել է Լավրովը։