Ամենասեղմ գնահատականներով՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով ԵՄ-ն կորցրել է մինչև 250 միլիարդ եվրո։
Այս մասին հայտարարել է Լավրովը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն թեմայով դեսպանների կլոր սեղանի ժամանակ իր ելույթում։ Լավրովը Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների թիվն աննախադեպ է անվանել՝ այն գերազանցել է 17 հազարը։ «Վերջին մեկուկես տարվա ընթացքում, շատ համեստ, ամենասեղմ գնահատականներով, եվրոպական բիզնեսը կորցրել է մինչև 250 միլիարդ եվրո արևմտյան միակողմանի պատժամիջոցների պատճառով»,- նշել է նախարարը։