Լոնդոնի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել բնապահպան ակտիվիստներին, ովքեր մուրճով կոտրել են իսպանացի նկարիչ Դիեգո Վելասկեսի «Հայելիով Վեներան» կտավի ապակին Ազգային պատկերասրահում։
«Just Stop Oil-ի ևս 44 ակտիվիստի մեղադրանք է առաջադրվել երկուշաբթի օրվա անկարգություններից հետո: Նրանց թվում են երկու անձ, որոնք վնաս են հասցրել Ազգային պատկերասրահին»,- հայտնել են ոստիկանությունից։ Պատկերասրահի աշխատակազմից նոյեմբերի 6-ին հայտնել են, որ երկու ակտիվիստ մուրճերով կոտրել են նկարը ծածկող ապակին։ Նաև հոկտեմբերին, Letzte Generation բնապահպանական բողոքի խմբի ակտիվիստները կարտոֆիլի պյուրե են լցրել Պոտսդամի Բարբերինի թանգարանում ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի նկարի վրա: