Հետևեք մեզ։

Ամեն ինչ պետք է անենք, որ վերադառնանք Արցախ՝ տիրոջ կարգավիճակով, հապաղելը կործանարար է. Սեյրան Օհանյան

16:14, 08 նոյեմբեր 2023
Ամեն ինչ պետք է անենք, որ վերադառնանք Արցախ՝ տիրոջ կարգավիճակով, հապաղելը կործանարար է. Սեյրան Օհանյան

Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերադառնանք Արցախ՝ տիրոջ կարգավիճակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

 

«Արցախյան հակամարտությունը չի ավարտվել։ Ադրբեջանն իր հանցագործ կեցվածքով այն ավելի խորացրեց։ Ու թեև բոլորս մեծ ցավ ենք ապրում այսօր, սակայն ցավն անտրտունջ տանելը քիչ է․ պետք է պայքարել։

 

Ոչ ոք չի կարող զրկել հողը մայրությունից։ Ոչ ոք չի կարող զրկել մեզ մեր Մայր հողից։ Նա սպասում է մեզ։ Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերադառնանք Արցախ՝ տիրոջ կարգավիճակով։

 

Իսկ դրա համար հայ ժողովրդի միասնական կամքն ու գործողությունները, հայկական երկու պետությունների ամբողջ ներուժը կիրառելը և միջազգային ընդունված ձևաչափով բանակցային գործընթացի արագ վերականգնումը այլընտրանք չունեն։

 

Դանդաղելը կամ հապաղելը շատ վտանգավոր է ու կործանարար»,- գրել է Օհանյանը: