Ալլա Պուգաչովան նոր երգեր է ձայնագրել Ռուսաստանում: Այս մասին ասել է ստուդիայի հիմնադիր, ձայնային ռեժիսոր Իգոր Լալետինը։
«Այո, նոյեմբերի 3-ին Պուգաչովան այնտեղ էր և երգեց երեք երգ ներքին օգտագործման համար, ըստ երևույթին ընտանիքի, ընկերների համար: Ես նույնիսկ չգիտեմ, թե հատկապես ում համար: Մեր խնդիրն էր ձայնագրել վոկալ... Սրանք մի քանի երգեր էին սիրո, կյանքի մասին»,-ասել է նա:
Մասնագետը հայտնել է որ դրանք ձայնագրվել են ոչ հրապարակման համար, ոչ ժողովրդի համար։