Հետևեք մեզ։

Մահացել է «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը

16:22, 24 մարտ 2023
Մահացել է «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը
 

Կյանքից հեռացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ  վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

«Ցավով հայտնում ենք, որ 2023 թվականի մարտի 24-ին 60 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի վարչության նախագահ–գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը»,- նշված է հաղորդագրությունում։

Հրանտ Թադևոսյանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ  վարչության նախագահ-գլխավոր տնօրեն էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերին։