Մենք վերահսկողության տակ ենք վերցրել ադրբեջանա-հայկական սահմանը։ Այս մասին ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված Ստեփանակերտում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք գիտեինք, որ Հայաստանում ռեւանշիստական ուժեր կան։ Մենք գիտեինք, որ Հայաստանի թիկունքում կանգնած օտար ուժերը, որոնք դրդում են նրանց գործել մեր դեմ, կրկին սադրիչ ազդանշաններ կտան նրանց։ Ուստի մենք պետք է պաշտպանեինք մեր սահմանը, և մի քանի ռազմական գործողությունների արդյունքում այսօր Ադրբեջան-Հայաստան սահմանին իրավիճակը մեր վերահսկողության տակ է»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։