Մեզ նոր պատերազմ պետք չէ։ Մենք հասանք մեր ուզածին: Այս մասին ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված Ստեփանակերտում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք կատարել ենք բոլոր խնդիրները, բայց այսուհետ բանակաշինության հարցը լինելու են մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկը։ Թող բոլորը սա իմանան ու չմոռանան»,- ասել է նա։