Հետևեք մեզ։

Փառուխում իրականացված գործողությունները մեսիջ էին՝ ուղղված Հայաստանին. Իլհամ Ալիև

17:37, 08 նոյեմբեր 2023
Փառուխում իրականացված գործողությունները մեսիջ էին՝ ուղղված Հայաստանին. Իլհամ Ալիև

Վերջին երեք տարիների ընթացքում իրականացված ռազմական գործողությունները, այդ թվում՝ Փառուխում, Հայաստանին ուղղված մեսիջներ էին այն մասին, որ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

«Դրանք մեսիջ էին, որ մենք ենք թելադրում իրավիճակը այստեղ։ Եթե ​​այն ժամանակ լսեին իմ խոսքը, սեպտեմբերին հակաահաբեկչական գործողության անհրաժեշտությունը չէր լինի։  Որոշ երկրներ, որոնք ջուր են լցրել իրենց ջրաղացներին, որոնք այսօր ևս կանգնած են իրենց թիկունքում, 100 տոկոսով կիսում են օկուպացիայի պատասխանատվությունն իրենց հետ»,- ասել է Ալիևը։