Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պլանավորում է շարունակել մարտերը՝ չնայած հակահարձակման հետ կապված դժվարություններին և այն փաստին, որ արևմտյան առաջնորդներն այժմ զբաղված են Մերձավոր Արևելքում հակամարտությամբ։
Տեսակապի միջոցով ելույթ ունենալով Նյու Յորքում Reuters NEXT կոնֆերանսին, Զելենսկին ասել է, որ ուկրաինացի զինվորականները դեռ այս տարի կփորձեն արդյունքների հասնել մարտի դաշտում, և ինքը վստահ է, որ հաջողության կհասնեն։ Ըստ Զելենսկու` իր երկիրը կարող է երաշխավորել, որ հետպատերազմյան վերակառուցումը զերծ կլինի կոռուպցիայից։
«Ուկրաինացիները մտահոգված են ԱՄՆ Հանրապետական կուսակցության որոշ դիրքորոշումներով, որոնք կոչ են անում կրճատել Կիևին աջակցությունը»,- ասել է Զելենսկին, գրում է Reuters-ը։