Հետևեք մեզ։

Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին տրամադրել Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ

22:16, 08 նոյեմբեր 2023
Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին տրամադրել Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ

Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին տրամադրել Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ։ Այս մասին համատեղ ճեպազրույցում հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը։

 

«Վրաստանը պետք է թեկնածուի կարգավիճակ ստանա, քանի որ քայլեր իսկապես արվել են։ Շնորհավորում եմ»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

 

Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերին։

 

«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն 2022 թվականի մարտին հայտարարեց, որ Վրաստանը դիմել է Եվրամիությանը՝ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Նույն թվականի մարտի 3-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրեց Վրաստանի անդամակցության պաշտոնական դիմումը։