Հետևեք մեզ։

Ոստիկանները հենց փողոցում կկարողանան պարզել` անձն օգտագործե՞լ է թմրանյութ, թե՞ ոչ. «Հրապարակ»

09:22, 09 նոյեմբեր 2023
Ոստիկանները հենց փողոցում կկարողանան պարզել` անձն օգտագործե՞լ է թմրանյութ, թե՞ ոչ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳՆ-ն թմրանյութերի պարունակությունը չափող 184 հատ սարք՝ նարկոտեստեր է գնել, միավորի գինը 1 մլն 442 հազար դրամ է, վճարել է 265 մլն 465 հազար դրամ։ Սարքերը Aquila scan ապրանքանիշի են, չափերով ու տեսքով նման են խանութներում առկա՝ քարտով վճարելու համար նախատեսված տերմինալներին։

Եվ պետք է 7 տեսակի թմրամիջոցի առկայությունը կարողանան պարզել՝ մարդու թքի, մեզի ու մազի միջոցով։ Այսուհետ, փաստորեն, ոստիկաններն իրենց հետ կարող են ունենալ այդ սարքերը եւ հենց փողոցում պարզել` անձն օգտագործե՞լ է թմրանյութ, թե՞ ոչ»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։