Ըստ Global Witness կազմակերպության՝ բրիտանական British Petroleum ընկերությունն անուղղակիորեն ֆինանսավորել է ադրբեջանական ագրեսիան ընդդեմ արցախահայերի:
The Guardian-ի հոդվածում նշվում է, որ BP-ի վառելիքային նախագծերն օգնել են ֆինանսավորել ռազմական ագրեսիան:
2020-ից BP-ն Բաքվին մատակարարել է գրեթե 35 մլրդ դոլարի նավթ և գազ։ Ադրբեջանի մասնաբաժինը երկու խոշոր նավթագազային նախագծերում, որոնք վարում է բրիտանական նավթային ընկերությունը, նպաստել է, որ 2020-ից հետո Ադրբեջանի ռազմական ծախսերը քառապատկվեն:
Global Witness-ի խոսնակ Իգլթոնը նշել է, որ վերոնշյալ կազմակերպության երկարատև համագործակցությունն ադրբեջանական բռնապետության հետ անուղղակիորեն օժանդակել է հայերի դեմ ագրեսիա սկսելուն: