Հետևեք մեզ։

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ոչ իդեալական, բայց փոխընդունելի որոշ ձևակերպումներ կարողացել են գտնել․ Միրզոյան

17:20, 24 մարտ 2023
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ոչ իդեալական, բայց փոխընդունելի որոշ ձևակերպումներ կարողացել են գտնել․ Միրզոյան

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ միմյանց փոխանցվող տարբերակներով ոչ իդեալական, բայց փոխընդունելի որոշ ձևակերպումներ կարողացել են գտնել, սակայն առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկումների փուլում են: Մինչև այս պահը ստացվել է 4 ադրբեջանական փաստաթուղթ և առայժմ 3 հայկական փաստաթուղթ: Վերջինը հայկական կողմը ստացել է և դեռևս չի ձևակերպել իր արձագանքը:

Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։

«Այսինքն՝ քննարկումներ, մտքերի փոխանակումներ են եղել, ինչ-որ փոխզիջումային տեքստեր ձևակերպվել են: Ցավոք սրտի, սա վերաբերվում է ոչ առանցքային, առաջին կարևորության հարցերի»,-ասաց նա։

Միրզոյանը նաև նշեց, որ այս բանակցային գործընթացում միջնորդներ չկան, պարզապես՝ ցանկացած հանդիպում, քննարկում եղել է որևէ երրորդ երկրի քաղաքում։

 

Վերլուծական