Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 104 200 անձ ստացել է 100 000 դրամ աջակցությունը։
Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա նշեց, որ աջակցություն ստացածներից 75 725-ը չափահաս են, 28 475-ը՝ անչափահաս։