Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով։
Որոշում ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։
«Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի կառավարության որոշման նախագծով 6 ամսով արգելք է սահմանվում ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկիի ձեթի արտահանման նկատմամբ»,- նշված է համապատասխան որոշման նախագծում։
Որոշումն ուղղվում է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը․ այդ ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, բացը լրացվում է ներմուծման ծավալների հաշվին։