Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է իրականացնել երկամսյա սոցաջակցության ծրագիր ԼՂի-ից տեղահանվածների համար։ Աջակցությունն իրենից ենթադրում է ամսական 50․000 դրամ՝ սպառողական ծախսերի համար։
Մկրտչյանը նշեց, որ այս միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում բնակվող, ՀՀ-ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 մլն դրամական շեմից ավելի գումար ունեցողները։ Նա նշեց, որ հյուրանոցներում ու հյուրատներում բնակվողները ծրագրի շահառու կդառնան այդ վայրերից դուրս գալուց հետո։
«Խոսքը ոչ թե ընտանիքի անդամների մասին է, այլ հենց այն անձանց, ովքեր ունեն այդ դրամական միջոցները։ Բացառություն կկազմեն զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում ստացող անձիք, ծրագրից չեն կարող օգտվել նաև մինչև տեղահանումը ՀՀ-ում հաշվառվածները»,- ասել է Մկրտչյանը։
Նախարարը նշել է, որ ծրագրի համար դիմողը դիմում լրացնելիս պետք է տա համաձայնություն՝ ստուգելու իր բանկային հաշվի հանրագումարային մնացորդը, որի արդյունքում Կենտրոնական բանկը կպարզի մնացորդը։
«Դիմում ներկայացելու ընթացակարգը կներկայացնենք առաջիկա օրերին, վճարումները իրականացավելու են անկանխիկ եղանակով»,- ասաց Մկրտչյանը։