ՆԳ նախարար Վահե Ղազարյանի կնոջ՝ Լուսինե Մելիքսեթյանի կարիերան ևս աճ է գրանցում։
Hayastan.news-ին հայտնի էր, որ դեռևս 2019-ից, երբ Վահե Ղազարյանը նշանակվեց ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, նրա կինը ևս Իջևանի դպրոցում թողել է աշխատանքը և տեղափոխվել է Երևան։ 2019-ին, երբ Նորք Մարաշի թաղապետը Հայկ Մհրյանն էր (նախկին փոխոստիկանապետ), Վահե Ղազարյանի կինն թաղապետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնում անցնում է աշխատանքի։
Կարճ ժամանակ անց՝ 2020-ին Լուսինե Մելիքսեթյանը տեղափոխվում է Երևանի քաղաքապետարան՝ որպես միանգամից առաջատար մասնագետ ներքին աուդիտի բաժնում։
Բայց, 2023թ. հունիսի 1-ին կրկին վերադարձել է Նորք Մարաշի թաղապետարան, նույն բաժին, բայց արդեն ՆԳ նախարարի տիկինը վերադարձել է որպես Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ։