Հետևեք մեզ։

ԱԳՆ-ն օգտագործում է իր ողջ գործիքակազմը, որպեսզի Ադրբեջանում պահվող հայերը, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներն, օր առաջ վերադառնան Հայաստան․ Վահան Կոստանյան

13:22, 09 նոյեմբեր 2023
ԱԳՆ-ն օգտագործում է իր ողջ գործիքակազմը, որպեսզի Ադրբեջանում պահվող հայերը, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներն, օր առաջ վերադառնան Հայաստան․ Վահան Կոստանյան

ՀՀ ԱԳՆ-ն օգտագործում է իր ողջ գործիքակազմը, որպեսզի Ադրբեջանում պահվող հայերը, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներն, օր առաջ վերադառնան Հայաստան։

 

Այս մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

 

«Արտգործնախարարությունը բոլոր միջազգային հարթակներում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, բարձրաձայնում է խնդիրը։ Կան իրավական գործընթացներ նաև ՄԻԵԴ-ում, ամբողջ գործիքակազմը, որը հասու է  ԱԳՆ-ին, օգտագործում ենք, որ օր առաջ մեր բոլոր հայրենակիցները, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները, վերադառնան»,- ասել է  Կոստանյանը։ 

 

Վերլուծական