Հետևեք մեզ։

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար «քավորության» հարց չկա. ԱԳ փոխնախարար

13:50, 09 նոյեմբեր 2023
Խաղաղության պայմանագրի ստորագրման համար «քավորության» հարց չկա. ԱԳ փոխնախարար

Մենք չենք կարծում, թե այստեղ «քավորության» հարց կա, բոլոր միջազգային գործընկերները, ովքեր շահագրգռված են տարածաշրջանի կայունությամբ, կարող են աջակցել գործընթացին։

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ւմ «քավորությամբ» պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը։

 

Կոստանյանն ասաց՝ այս պահին երկու երկրների ղեկավարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ «Մենք շարունակում ենք աշխատանքները, միջնորդները աշխատանք են իրականացնում նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ», - ասաց նա։

 

 

Վերլուծական