ՌԴ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հայերին ուղղված 40 տոննա մարդասիրական օգնությունն առաջիկա օրերին Երևան կուղարկվի: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Օգնությունը կլինի ևս մեկ մարդասիրական քայլ՝ աջակցելու ժամանակավոր տեղահանվածներին, հույս ունեմ՝ ժամանակավոր տեղահանվածներին»,- նշել է նա։
Նա հիշեցրել է, որ մարդասիրական առաքելությունն արդեն տրամադրել է 6 տոննա աջակցություն, օգնություն են ցուցաբերում նաև Հայաստանում գործող ռուսական ընկերությունները։