Հետևեք մեզ։

Երեք երեխա ունի, վեցամյա կրթություն, հայերեն տառերին լավ չի տիրապետում․ ովքե՞ր են Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալները

14:58, 09 նոյեմբեր 2023
Երեք երեխա ունի, վեցամյա կրթություն, հայերեն տառերին լավ չի տիրապետում․ ովքե՞ր են Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Պեմզաշենում՝ մոր և երկու երեխայի սպանության գործով վարույթի քննությունը։ Դատավորն Արտուշ Գաբրիելյանն է։

Մեղադրյալներից մեկը 33-ամյա Վրույր Բարսեղյանն է, ծնվել է Արթիկում, վեցամյա կրթություն ունի, ամուսնացած է, երեք երեխա ունի՝ մեկ, չորս և վեց տարեկան, խնամքին նաև մայրն է, չի աշխատել։

Դատարանի կողմից ուղարկված հուշաթերթիկն՝ իր իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ ստացել է, բայց չի կարդացել, հայերեն տառերին լավ չի տիրապետում, Ռուսաստանում է դասի գնացել:

Մյուս մեղադրյալն Արկադի Բարսեղյանն է․1981 թվականին է ծնվել, Պեմզաշեն գյուղում։

Կրթությունը միջնակարգ է, հինգամյա երեխա ունի, նախկինում դատապարտված չի եղել, զբաղվել է արտագնա աշխատանքով։

Վերլուծական