Հետևեք մեզ։

Տեր Վրթանես քահանան ինքնակամ լքել է ծառայության վայրը և առանց արտոնության մեկնել ԱՄՆ. նա կարգալույծ է արվել

14:59, 09 նոյեմբեր 2023
Տեր Վրթանես քահանան ինքնակամ լքել է ծառայության վայրը և առանց արտոնության մեկնել ԱՄՆ. նա կարգալույծ է արվել
Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կոտայքի թեմի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վրթանես քահանա Բաղումյանը։
 
 
Տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Վրթանես քահանայի ծառայության վայրն ինքնակամ լքելը և առանց արտոնության ԱՄՆ մեկնելը։
 
 
Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Վարդան Բաղումյան ավազանի անունով: