ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտնել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ՌԴ-ն համարում է կառուցողական և համահունչ այն նախագծերին, որոնք քննարկվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբում:
«Արդեն անցկացվել է խմբի 12 նիստ, հսկայական աշխատանք է կատարվել՝ տարածաշրջանային լոգիստիկ ենթակառուցվածքի արդի վիճակի գնահատման, ավտոմոբիլային հաղորդակցությունների նախագծերի ընտրության ուղղությամբ։ Հաջողվել է մոտենալ փաթեթային լուծմանը, որը ձեռնտու է բոլոր կողմերին»,-ասել է Զախարովան։
Ինչ վերաբերում է հաղորդակցության հսկողությանը, ապա Զախարովան ասել է․
«Եռակողմ պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը իրականացնելու են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»: