Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածի ճգնաժամի ֆոնին արևմտյան երկրներին մեղադրել է կեղծավորության և երկակի ստանդարտների քաղաքականության մեջ։ «Արևմտյան երկրները, Միացյալ Նահանգների գլխավորությամբ, սահմանափակվել են հեռվից լուռ հետևելով Գազայի կոտորածին: Նրանք, ովքեր աչք են փակում Սուրբ Ղուրանի այրման վրա, ատում են Պաղեստինի դրոշը»,- ասել է Էրդողանը Տաշքենդում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։
Նա կոչ է արել Իսլամական համագործակցության կազմակերպության երկրներին համատեղ ջանքեր գործադրել Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը լուծելու համար։ «Եթե մենք՝ ԻՀԿ երկրները, որպես մահմեդական աշխարհի ներկայացուցիչներ, այսօր մեր ձայնը չբարձրացնենք, էլ ե՞րբ կկարողանանք դա անել»: - ասել է թուրք առաջնորդը։