Սահմանումները, թե ՌԴ-ն առաջարկում է Արցախի հարցը թողնել ապագային, իսկ Արևմուտքը առաջարկում է այն լուծել հիմա, ճշգրիտ չեն առնվազն Արևմուտքի մասով։
Այս մասին ասել է ԱԳ նախարար Արարատ Մկրզոյանը։
«Ռուսական տարբերակը ենթադրում է կարգավիճակի պարզաբանում հետագայում, որը մերժվել է Ադրբեջանի կողմից։ Այն բանակցային գործընթացում, որում մենք ներգրավված ենք, ենթադրում է ԼՂ իրավունքների և անվտանգության հասցեգրման միջազգայիյն մեխանիզմի ստեղծում, որի ներքո Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության պայմաններում տեղի կունենա ԼՂ իրավունքների և անվտանգության հարցերի քննարկում»,- նշել է Միրզոյանը։