Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց Պեմզաշենում մոր և երկու երեխայի սահմռկեցուցիչ սպանության գործով հանրային մեղադրող Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արեգ Խաչատրյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ մեղադրյալներ Վրույր Բարսեղյանի և Արկադի Բարսեղյանի կալանքը երկարաձգել 3 ամսով։
Դատավորը նաև մերժեց մեղադրյալ Արկադի Բարսեղյանի փաստաբանների՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխելու միջնորդությունը։
Տուժողի պաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը գույքային պահանջ ունի մեղադրյալներից։
Դատական նիստը հետաձգվեց։