Չափազանց կարևոր է մոտ ապագայում տրանսպորտային գծեր իրականացնել, որոնք կմիացնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին։ Թուրքական աշխարհը պետք է շարունակի իր աջակցությունն Ադրբեջանին՝ այս գործընթացի հաջող ավարտի համար։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուզբեկստանում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովի ժամանակ։
Արցախի օկուպացիան Էրդողանը համարել է տարածաշրջանում կայուն խաղաղությանը մոտենալ և խոսել է Հայաստանի պարտավորությունների մասին․
«Հայաստանի պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ կդյուրացնեն այս գործընթացը։ Չափազանց կարևոր է մոտ ապագայում իրականացնել տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք կմիացնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը», - ասել է Էրդողանը։