Հայաստանը մասնակցել է ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը՝ չնայած Արմեն Գրիգորյանի բացակայությանը։ Մակարդակը որոշում է ինքը՝ պետությունը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Գրիգորյանը պատրաստվում էր գալ, բայց հետո հայտարարեց ժամանակացույցի փոփոխության մասին, Մոսկվայում տեսել են, որ նա հանդիպել է Պետդեպարտամենտի ներկայացուցչի հետ»,- ընդգծել է Զախարովան։
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին։