Հետևեք մեզ։

Հովել քահանան ազատվել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում ստանձնած պարտավորություններից և ծառայության է նշանակվել Արագածոտնի թեմում

16:47, 09 նոյեմբեր 2023
Հովել քահանան ազատվել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում ստանձնած պարտավորություններից և ծառայության է նշանակվել Արագածոտնի թեմում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

 

Արժանապատիվ Տ. Հովել քահանա Օհանյանը, ազատվելով ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում ստանձնած պարտականություններից, սույն թվականի նոյեմբերի 8-ից ծառայության է նշանակվել Արագածոտնի թեմում։

 

Արժանապատիվ Տ. Հայկ քահանա Քոչարյանը, ազատվելով Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարչի օգնականի պաշտոնից, սույն թվականի նոյեմբերի 8-ից ծառայության է կոչվել Արագածոտնի թեմում։