Թուրքիայի և Իրանի նախագահները խոսել են Գազայում հումանիտար ճգնաժամի դադարեցման անհրաժեշտության մասին։
Երկու երկրների ղեկավարները հանդիպել են Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։
Ինչպես հաղորդում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը, կողմերը խոսել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հարձակումները դադարեցնելու համար պետք է իսլամական աշխարհը միասնական դիրքորոշում հայտնի և ուժեղացնի ճնշումն Իսրայելի վրա։
Էրդողանը նաև նշում է, որ Անկարան պատրաստ է երաշխավորի դեր խաղալ Իսրայելի և Գազայում ապրող պաղեստինցիների միջև ճգնաժամի կարգավորման գործում։