Սպիտակ տունը հայտնել է, որ Իսրայելը այսօրվանից կսկսի ամենօրյա չորսժամյա հումանիտար դադարներ իրականացնել Գազայի հատվածի հյուսիսում, որպեսզի տեղի բնակիչները կարողանան լքել վտանգավոր տարածքները: Հաղորդվում է, որ իսրայելական իշխանությունները վստահեցրել են Վաշինգտոնին, որ այս դադարների ընթացքում իսրայելական ռազմական գործողություն չի լինի Գազայում: Սպիտակ տունը որոշումն անվանել է քայլ ճիշտ ուղղությամբ։
Իսրայելը այսօրվանից կիրականացնի մարդասիրական ամենօրյա դադարներ
19:57, 09 նոյեմբեր 2023