Եթե այդ մարդը գիտի, որ «5-րդ շարասյուն» ենք ունեցել, ինչու՞ միջոցներ չի ձեռնարկել այդ «5-րդ շարասյան» դեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի պնդմանը, թե 44-օրյա պատերազմի ընթացքում բանակում գործել է «5-րդ շարասյուն», և դա է պարտության պատճառը։
«Բայց, իմ կարծիքով, եթե այդքան մանրամասն տեղյակ է, միգուցե ինչ-որ տեղ նա ճիշտ է ասում, և միգուցե ինքն է գլխավորում այդ «5-րդ շարասյունը»,- ասաց Սերժ Սարգսյանը։